▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ ՊՆ նախարարը «Պատրիոտ» ռազմա-տակտիկական կենտրոնում հանդիպում է ունեցել Միխայիլ Գալուստյանի հետ

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

 

 

 

 

 

 

 

Միջազգային բանակային 4-րդ խաղերի շրջանակներում ՀՀ ՊՆ նախարար Դավիդ Տոնոյանը այցելել է ՌԴ Զինված ուժերի «Պատրիոտ» ռազմա-տակտիկական կենտրոն:

 

Աշխատանքային այցի ընթացքում տեղի է ունեցել նախարարի և ռազմա-տակտիկական խաղերի ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Գալուստյանի հանդիպումը:

Միխայիլ Գալուստյանը կիսվել է իր ռազմա-տակտիկական խաղերի փորձով եւ իր պատրաստակամությունն է հայտնել հետագա համագործակցության եւ գործունեության տվյալ ոլորտը Հայաստանում զարգացնելու համար:

 

Կողմերը զրուցել են երկու երկրների երիտասարդության հայրենասիրական կրթության վերաբերյալ հարցերի շուրջ: Դավիդ Տոնոյանը բարձր է գնահատել «Պատրիոտում» ռազմա-հայրենասիրական դաստիարակության զարգացման մակարդակը:

 Կողմերը երկկողմանի համագործակցության վերաբերյալ համաձայնություն են ձեռք բերել», նշել է Ա. Հովհաննիսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее