galatv.am-ը գրում է, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը դրական է գնահատում Դաշնային խորհրդի կողմից հավանության արժանացած Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու մասին օրենքի պարզեցումը:
Հարցին, թե այդ օրենքում հատկապես որն է, ըստ Գ. Սահակյանի, դրականը, նա պատասխանել է.
«Դրականն այն է, որ մենք արդեն 1990 -ական թթ-ից այնտեղ՝ Ռուսաստան տեղափոխված հայեր ունենք, որ իրենց կենցաղը այնտեղ ապահովել են, եւ եթե գտնում են, որ իրենց տեսակը պիտի Հայաստանի քաղաքացի չլինի, բնականաբար, պիտի հնարավորություն ընձեռվի նրանց, որ տնտեսությունը շարունակեն: Բայց դա ոչինչ էլ չի նշանակում, մի օր էլ երեւի արյան կանչը ավելի մեծ նշանակություն կունենա, կթողնեն այնտեղի քաղաքացիությունը կգան Հայաստանի քաղաքացի կդառնան: Ինչպես օրինակ տեսեք Ամերիկան ինչ մոդելներ է ստեղծել, մարդիկ մասնակցում են համապատասխան մրցույթների , որ գնան Ամերիկա: Սա ժամանակի խնդիր է, ժամանակը դա է թելադրում, մանավանդ որ Երկիր մոլորակը գնալով բոլոր ազգերին դարձնում է Երկիր մոլորակի քաղաքացի: Անկախ նրանից՝ Հայաստանի քաղաքացի են, հրաժարվում են, ընդունում են… ինչ՞… բոլորս էլ Երկիր մոլորակի քաղաքացիներ ենք»:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում