▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ քաղաքացին, ում մոտ ՌԴ-ում կորոնավիրուս է հաստատվել, ՀՀ-ում հաստատված վարակակիրներից մեկի կոնտակտն է եղել

ՀՀ քաղաքացին, ում մոտ Ռուսաստանի Դաշնությունում կորոնավիրուս է հայտնաբերվել, Հայաստանում հաստատված պացիենտներից մեկի կոնտակտն է եղել։

Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ Նա նշել է, որ շփման շրջանակն արդեն պարզված է։

Նշենք, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանության տվյալներով՝ նոր տիպի կորոնավիրուսի վարակ է հայտնաբերվել մարտի 11-ին Հայաստանից ՌԴ մեկնած ՀՀ քաղաքացու մոտ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Վերջինս ներկայումս գտնվում է Կրասնոդարի երկրամասի հիվանդանոցներից մեկի` COVID-2019-ով վարակվածների մեկուսացման համար նախատեսված բաժանմունքում»,- գրել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее