▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ քաղաքացին հայտնվել է հիմար վիճակում

«Սերժ Սարգսյանը վերջին ճիգերն է թափում՝ իր գոյությունը ՀՀ-ում երկարաձգելու համար, ուստի լրջագույն կեղծիքներ է կատարելու՝ չթողնելով, որ Կարեն Կարապետյանն ու մնացածներն իրենից առաջ անցնեն: Նա կնստի սև շենքում(ՀՀԿ գրասենյակ) և Բրեժնևի նման կսկսի ղեկավարել: Նա ոչինչ չի անի, միայն կպահանջի, իսկ թե դա ինչի կհանգեցնի՝ Աստված գիտի: Նա անպայման կխփի այնքան, որքան կուզի՝ 50-60 տոկոս»,-նման տեսակետ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Գուրգեն Եղիազարյանը՝ հավելելով.

«Կարեն Կարապետյանն ընտրվեց ՀՀԿ-ի առաջին տեղակալ ու հիմա քաղաքացին հայտնվել է հիմար վիճակում: Գիտեմ, որ վարչապետի կողմնակիցները շատ են, և նրանք գնալու են ՀՀԿ-ին ձայն տան: Դուք հասկանո՞ւմ եք, թե ի՞նչ է կատարվում»:

Գուրգեն Եղիազարյանը վստահ է՝ եթե Սեյրան Օհանյանի գլխավորած ուժն ու ԲՀԿ-ն միանան՝ այլ Հայաստանում կապրենք. «Եթե չմիանան, մենք կշարունակենք ապրել գաղջ մթնոլորտում, որտեղ գետերը չորանում են: Ինձ թյուրիմացության մեջ է գցում միայն ԲՀԿ շտաբի պետ Իշխան Զաքարյանը: Մտածում էի` կվերցնեն նրա վերջին մեկ տարվա ստուգումներն ու իրենց հսկողության տակ կառնեն, բայց այդպես չեղավ:  Նրա կինն էլ չորս դպրոց է սեփականաշնորհել, բայց նրան էլ չեն ձերբակալում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее