▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ քաղաքացիներն ազատ մուտքի իրավունք կստանան ԵՄ երկրներ

2020թ-ին ՀՀ քաղաքացիների համար կստեղծվի վիզային ազատ ռեժիմ ԵՄ անդամ երկրներ այցելելու համար. այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարարի պաշտոնակատար Կարեն Նազարյանը՝ հավելելով, որ այդ ժամկետը նախատեսված է ՀՀ -ԵՄ համաձայնագրով։

 

 

 

 

 

 

 

 

 

«Շուտով Հայաստան կժամանի հատուկ գնահատման առաքելությունը, որի արդյունքում կմշակվեն այն քայլերն ու ծրագրերը, որոնց շնորհիվ ՀՀ-ԵՄ համաձայնագրի այս կետն իրականություն կդառնա»,- նշեց Կարեն Նազարյանը։

 

 

 

 

 

 

 

 

 

 

Վերջինիս խոսքով՝ մուտքի ազատ իրավունքի ռեժիմը նաև որոշակի սահմանափակումներ է նախատեսում հատկապես ծանր անդրսահմանային այնպիսի հանցագործությունների համար, ինչպիսիք են՝ մարդկանց առևտուրն ու անօրինական փոխադրումը, նարկոտրաֆիկը և այլն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее