▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանն ազատվել է պաշտոնից

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ  Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:  Asekose.am-ին այդ մասին տեղեկացրեց վարչապետի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանը, ավելացնելով, որ Արտյոմ Մովսեսյանն ազատվել է սեփական դիմումի համաձայն։

Ավելի վաղ  տեղեկություն էր տարածվել, որ Մովսեսյանը հայտնվել Է կոռուպցիոն սկանդալի մեջ՝ գերմանական «Լյուֆթհանզա» ավիաընկերության առաջ, ՀՀ օդային տարածքում լիցենզիա տալու համար, ՔԱԳՎ-ում խոչընդոտներ են ստեղծել՝ կաշառք են պահանջել, և լուրերը հասել են Բաղրամյան 26: 

Երբ տարածվել էր այդ լուրը, Արտյոմ Մովսեսյանը այն համարել էր սխալ տեղեկություն. «Չէ, բացարձակապես սխալ տեղեկություն ունեք, հիմարություն է, այդ խոսակցությունները հիմարություններ են»,–ասել էր  ՔԱԳՎ արդեն նախկին պետը։
Ինչ վերաբերում է ավիաընկերությունից կաշառք ուզելու մասին լուրերին, դա եւս հերքել էր. «Էդպիսի բան չի կարող լինել ավիացիայի մեջ, շատ վատ կարծիք է, այդ պոպուլիստական հիմար խոսակցություններին պետք է պատասխանել նման ձեւով»։
Արտյոմ Մովսեսյանը ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի պաշտոնն զբաղեցնում էր շուրջ 12 տարի»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее