Դեկտեմբերի 4-7-ը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ընթանալու է կատետների՝ կրտսեր տարիքի մարզիկների սամբոյի Եվրոպայի առաջնությունը: Այսօր սամբոյի ՀՀ ֆեդերացիայի մամուլի ծառայությունոը սամբոյի միջազգային, եվրոպական, ազգային և համառուսական ֆեդերացիաներին հասցեագրված հետևյալ բովանդակությամբ հայտարարություն է տարածել, որով հայտնում է այդ ստուգատեսին մասնակցելուն Հայաստանի հրաժարվելու մասին.
«Հարգարժան ֆեդերացիաների նախագահներ: Սամբոյի ՀՀ ֆեդերացիան իր գործկոմի նոյեմբերի 28-ին ընդունած որոշման համաձայն չի մասնակցվելու Ստամբուլում անցկացվելիք կադետների սամբոյի Եվրոպայի առաջնությանն, ի նշան բողոքի ու ի նշան համերաշության սամբոյի համառուսական ֆեդերացիային, թուրքական զինված ուժերի կողմից Ռուսաստանի Դաշնության ռազմական ինքնաթիռի կործանման կապակցությամբ։
Հարգանքներով սամբոյի ՀՀ ֆեդերացիայի նախագահ՝ Լևոն Հայրապետյան»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին ՌԴ-ի արտաքին գործերի նախարարությունը՝ ԱԳՆ-ն հանդես եկավ կոչով, որում Ռուսաստանի քաղաքացիներին խորհուրդ տվեց ձեռնապահ մնալ Թուրքիա այցելություներից, քանի որ այդ երկրի տարածքում դեռ ահաբեկչական սպառնալիքներ են պահպանվում:Նոյեմբերի 26-ին սամբոյի համառուսաստանյան ֆեդերացիայի գործկոմը հայտնեց ՌԴ-ի պատվիրակների Թուրքիա չմեկնելու և կադետների սամբոյի Եվրոպայի առաջնությանը չմասնակցելու վերաբերող ընդունած որոշման մասին:
ՀՀ սամբիստները չեն մեկնի Ստամբուլ՝ ի նշան բողոքի եվ համերաշխության
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet