▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ խորհրդարանական բոլոր պատվիրակությունների համար Արցախի միջազգային ճանաչմանն ուղղված քայլերը գերակա խնդիր են

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 28-ին ընդունել է ՀՀ խորհրդարանի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովին և նրա հետ Ստեփանակերտ ժամանած ՀՀ Աժ պատգամավորներ Գագիկ Մելիքյանին ու Կարեն Բոթոյանին:

Ողջունելով գործընկերներին՝ ԱԺ ղեկավարը գոհունակություն է հայտնել երկու խորհրդարանների միջև տարբեր ձևաչափերով գործող համագործակցության մակարդակից և հանդիպումների հաճախականությունից:

«Մեր երկու խորհրդարանների միջև այս տարիների ընթացում հաստատվել են շատ ջերմ մարդկային և գործնական հարաբերություններ, ինչը, կարծում եմ, երկու խորհրդարանների համար էլ ամենադրական ամփոփումը պետք է համարել»,- ընդգծել է Աշոտ Ղուլյանը:

Երախտագիտություն հայտնելով ԱԺ նախագահին ընդունելության համար՝ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Արցախ կատարած յուրաքանչյուր այցելություն կարևոր առիթ է երկու խորհրդարարանների միջև փոխշահավետ շփումները զարգացնելու համար, հատկապես, հաշվի առնելով միջազգային հարթակներում Արցախի` ներգրավված լինելու խոչընդոտները:

«Հայաստանի խորհրդարանական բոլոր պատվիրակությունների համար Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանն ուղղված քայլերը գերակա խնդիր են»,- նշել է Էդուարդ Շարմազանովը:
Խորհրդարանականներն, այնուհետև, քննարկել են տարածաշրջանին, աշխարհաքաղաքական զարգացումների, ինչպես նաև առաջիկա փոխգործակցությանը վերաբերող  հարցեր:

Հանդիպմանը մասնակցում էին նաև ԼՂՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը և ԼՂՀ ԱԺ «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը:

ՀՀ խորհրդարանականներն այցի շրջանակում կհանդիպեն Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ և կմասնակցեն մի շարք այլ միջոցառումների:
  unnamed-15

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее