▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ 15-րդ համագումարը սկսվեց Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնանքով

 

ՀՀԿ 15-րդ հերթական համագումարը սկսվեց ՀՀ օրհներգով: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ համագումարին իր օրհնանքն է բերել Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Արքեպիսկոպոսն ամբիոնից «Հայր մեր» աղոթքը հնչեցրեց: Մանրամասները` yerkir.am կայքում: 
ՀՀԿ 15-րդ հերթական համագումարը սկսվեց ՀՀ օրհներգով: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ համագումարին իր օրհնանքն է բերել Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Արքեպիսկոպոսն ամբիոնից «Հայր մեր» աղոթքը հնչեցրեց: 
Ապա ելույթ ունեցավ Հ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: «Նախորդ համագումարից անցել է շուրջ երկու  տարի, այս ընթացքում կուսակցությունը շարունակել է ամրանալ, բյուրեղանալ ու ծավալվել` Մելիք Ադամյան փողոցից մինչև Մեղրի ու Տաշիր, նույն հետևողական աշխատանքն է, ամենօրյա աշխատանքը: Կուսակցությունը զարգանում է անընդհատ: Կառույցները, նրանց միջև ուղղահայաց և հորիզոնական կապերն ավելի ամուր են դառնում, և դա իսկապես տեսանելի է»,-ասաց նա:
Խոսելով քաղաքական դաշտի և Հանրապետականի ներկա ու ապագա դերակատարության մասին` նախագահն ասաց. «Դժվար չէ նկատել, թե ինչպես է Հայաստանում զարգանում քաղաքական և քաղաքացիական այն դաշտը, որն արտացոլում է երկրում առկա միտումների, գաղափարների ու դրանք կրող կուսակցությունների ազատ մրցակցությունը: Ձևավորվել է քաղաքական ուժերի շատ հետաքրքիր և հարուստ խճանկար, որտեղ դատարկ տարածություններ գրեթե չկան: Այդ իրավիճակը լավագույնս ներկայացված է Հայաստանի խորհրդարանում, որը հանդես է գալիս որպես համապարփակ քաղաքական համակարգ:
Այս իրողությունն օբյեկտիվորեն համախմբում է պարտադրում մեզ և, անկեղծ ասած, համախմբման էլ հասցնում է: Դա ճիշտ է և՛ ընդդիմադիր ուժերի, և՛ իշխող կուսակցության դեպքում: Եվ սա լրջագույն ձեռքբերում է ժամանակակից պետություն կառուցելու մեր որդեգրած ճանապարհին:
Իշխող կուսակցությունն ու ընդդիմությունը, որքան էլ իրար քննադատեն, իմ համոզմամբ, թշնամիներ չեն, նույնիսկ եթե մեր որոշ քաղաքացիների մոտ բուռն քաղաքական բանավեճերի լայն լուսաբանումից նման տպավորություն ձևավորվի: Մենք կիսելու հայրենիք չունենք. մենք պետք է իրար փոխլրացնենք, որպեսզի պաշտպանենք ու ծաղկեցնենք մեր հայրենիքը:
Իշխող քաղաքական ուժը և ընդդիմությունը պետության համար նույնն են, ինչ մարդու երկու ձեռքերը. անհրաժեշտ է և՛ աջը, և՛ ձախը: Երկուսն էլ ունեն իրենց հստակ գործառույթները: Նրանցից մեկի խեղումից մյուսն ավելի ուժեղ չի դառնում. պարզապես մարդը դառնում է անդամալույծ»:

ՀՀԿ 15-րդ հերթական համագումարը սկսվեց ՀՀ օրհներգով: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ համագումարին իր օրհնանքն է բերել Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Արքեպիսկոպոսն ամբիոնից «Հայր մեր» աղոթքը հնչեցրեց:

Ապա ելույթ ունեցավ ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: «Նախորդ համագումարից անցել է շուրջ երկու  տարի, այս ընթացքում կուսակցությունը շարունակել է ամրանալ, բյուրեղանալ ու ծավալվել` Մելիք Ադամյան փողոցից մինչև Մեղրի ու Տաշիր, նույն հետևողական աշխատանքն է, ամենօրյա աշխատանքը: Կուսակցությունը զարգանում է անընդհատ: Կառույցները, նրանց միջև ուղղահայաց և հորիզոնական կապերն ավելի ամուր են դառնում, և դա իսկապես տեսանելի է»,-ասաց նա:

Խոսելով քաղաքական դաշտի և Հանրապետականի ներկա ու ապագա դերակատարության մասին` նախագահն ասաց. «Դժվար չէ նկատել, թե ինչպես է Հայաստանում զարգանում քաղաքական և քաղաքացիական այն դաշտը, որն արտացոլում է երկրում առկա միտումների, գաղափարների ու դրանք կրող կուսակցությունների ազատ մրցակցությունը: Ձևավորվել է քաղաքական ուժերի շատ հետաքրքիր և հարուստ խճանկար, որտեղ դատարկ տարածություններ գրեթե չկան: Այդ իրավիճակը լավագույնս ներկայացված է Հայաստանի խորհրդարանում, որը հանդես է գալիս որպես համապարփակ քաղաքական համակարգ:

Այս իրողությունն օբյեկտիվորեն համախմբում է պարտադրում մեզ և, անկեղծ ասած, համախմբման էլ հասցնում է: Դա ճիշտ է և՛ ընդդիմադիր ուժերի, և՛ իշխող կուսակցության դեպքում: Եվ սա լրջագույն ձեռքբերում է ժամանակակից պետություն կառուցելու մեր որդեգրած ճանապարհին:

Իշխող կուսակցությունն ու ընդդիմությունը, որքան էլ իրար քննադատեն, իմ համոզմամբ, թշնամիներ չեն, նույնիսկ եթե մեր որոշ քաղաքացիների մոտ բուռն քաղաքական բանավեճերի լայն լուսաբանումից նման տպավորություն ձևավորվի: Մենք կիսելու հայրենիք չունենք. մենք պետք է իրար փոխլրացնենք, որպեսզի պաշտպանենք ու ծաղկեցնենք մեր հայրենիքը:

Իշխող քաղաքական ուժը և ընդդիմությունը պետության համար նույնն են, ինչ մարդու երկու ձեռքերը. անհրաժեշտ է և՛ աջը, և՛ ձախը: Երկուսն էլ ունեն իրենց հստակ գործառույթները: Նրանցից մեկի խեղումից մյուսն ավելի ուժեղ չի դառնում. պարզապես մարդը դառնում է անդամալույծ»:

ՀՀ նախագահը նշեց, որ համագումարի աշխատանքները կանցնեն հետևյալ հաջորդականությամբ` ՀՀԿ նախագահի հաշվետվություն, ՀՀԿ վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվություն, ՀՀԿ նախագահի ընտրություն, ՀՀԿ ԳՄ անդամների ընտրություն և ՀՀԿ վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվություն: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее