▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ-ական նախկին պատգամավորն ամուսնացել է Ռոտենբերգի նախկին կնոջ հետ և մեկուսացել Հայաստանում

Ռուս միլիարդատեր Արկադի Ռոտենբերգի նախկին կինը՝ Նատալյան ամուսնացել է։ Նրա ամուսինը գործարար, նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանն է, ում հետ հարաբերությունները սկսվել են դեռ 2018-ից։

Ըստ Արզաքանցյանի կնոջ վերջին գրառման՝ զույգը մեկուսացել է Հայաստանում՝ Սևանի ափին։
2018-ի նոյեմբերին Նատալյան Instagram-ում հրապարակել էր 52-ամյա հայ քաղաքական գործչի հետ լուսանկարը և գրել. «Յուրաքանչյուր ոք վաղ թե ուշ կգտնի իր սիրելիին»:

ԱԺ պաշտոնական կայքում նշված է, որ նախկին պատգամավորն ամուսնալուծված է, ունի երեք երեխա:

Տիգրան Արզաքանցյանը՝ Նատալյա Ռոտենբերգի հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее