ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյանն, այսօրվա ասուլիսին արձագանքելով հարցին, թե արդյոք «Լեքսուս» ունի՞, պատասխանել է.«Էդ ի՞նչ է»:
Ապա «տեղեկանալով», որ այն մեքենայի մակնիշ է և որ այդ մեքենայից ունի էպոսագետը՝ ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանել է. «Էդ լեքսուսները հեշտ է ձեռք բերելը և նույնքան հեշտ է կորցնելը: Երբ ես «Լեքսուս» էի քշում՝ էպոսագետը սկի էշ չուներ: Մեր ժամանակվա լեքսուսները գիտեք: Ես որ աչքս բացել եմ, էս մի աչքս, տեսել եմ Լենինի Մոսկվիչ էին ասում՝ այն 4 դռնանի ավտոմեքենան: Մեր ժամանակվա «Լեքսուսն» էր 31-ը, ես ունեցել եմ: Դրանք ժամանակավոր բաներ են»: