newsbook.am-ը գրում է, որ գործազրկության նպաստի կրճատման մասին խոսելով, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանն այսօրվա ասուլիսում, նշել է, որ գործազրկության կրճատված նպաստների գումարը ուղղվելու է նոր աշխատատեղերի ստեղծմանը և աշխատունակ նպաստառուների վերաորակավորմանը և աշխատաշուկա ուղղելուն: «Ովքեր չեն կարողանում աշխատել, արդեն իսկ հաշմանդամության թոշակ են ստանում»,- կարծիք է հայտնել Բադեյանն, ում համոզմամբ` մեր մեջ զարգացել է պորտաբուծությունը և հայտնի փաստ է, որ կան որոշակի տիպի մարդիկ, ովքեր համաձայն են այդ չնչին գումարը ստանալ, միայն թե ոչինչ չանել, սրանք հասարակության վրայի պարազիտներ են: «Հասարակությունը պարտավոր չէ պորտաբույծներ պահել, մենք` որպես հարկատու, պետք է պահանջենք, որ պորտաբույծներին չպահեն», – նշել է ՀՀԿ-ական պատգամավորը:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում