a1plus.am-ը գրում է, որ Հանրապետական պատգամավորները մի կերպ են թաքցնում իրենց ծիծաղը՝ լսելով, որ ՕԵԿ-ը դառնում է ընդդիմություն։
Իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը չի վախենում, որ Անվտանգության խորհրդի ղեկավարի պաշտոնը թողնելուց հետո ՕԵԿ-ի ղեկավարը կրկին կդառնա դավաճան, որը դեսպաններին կխնդրի նեղել Հայաստանի իշխանություններին։ Գալուստ Սահակյանը լավ գիտի Արթուր Բաղդասարյանին. «Դավաճաններ փնտրելու անհրաժեշտություն չկա»։ Բացի դրանից, ՕԵԿ-ի հետ համատեղ աշխատելը իզուր չի անցել, միասին սեղան են նստել, հաց են կտրել, կենացներ են խմել. «Ես կարծում եմ, որ հայոց հաց կտրելը միշտ պարտավորություն է իրենից… հետեւանքը միշտ պարտավորությունն է»։