▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ-ականները թաքնվելու ձեւ են գտել.փոխում են համարանիշները.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀԿ-ական պատգամավորներից ոմանք անհարմար իրավիճակներից խուսափելու համար որոշել են իրենց մեքենաների վրայից հանել ԱԺ հատկացրած պետհամարանիշները՝ փոխարենը փակցնելով սովորական համարանիշներ:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀԿ-ականներից շատերը վախից են այդպես վարվել, որպեսզի հանկարծ ցուցարարներն իրենց նկատմամբ անցանկալի գործողությունների չդիմեն, հատկապես, երբ ՀՀԿ-ականները չքվեարկեցին վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին:

Մեզ հայտնի դարձավ, որ մասնավորապես իր մեքենայից ԱԺ-ի կողմից տրամադրված։ համարանիշը հանել է ԱԺ պատգամավոր Հարություն Կարապողոսյանը: Այդպես են վարվել նաեւ այն ՀՀԿ-ականները, որոնք Փաշինյանի դեմ ճղճիմ ելույթներ էին ունենում՝ այդպես հարուցելով բնակչության զայրույթը:

«Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց Կարապողոսյանին, սակայն պատգամավորը չցանկացավ պատասխանել որեւէ հարցի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее