▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ Գործադիր մարմնի 21 անդամների անունները հայտնի են

ՀՀԿ 16-րդ համագումարի ընթացքում ՀՀ նախագահ, կուսակացության վերընտրված նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով կուսակցության Գործադիր մարմնում որոշեցին ունենալ 21 անդամ՝ հետևյալ կազմով.

Սերժ Սարգսյան, Հովիկ Աբրահամյան, Արմեն Աշոտյան, Կարեն Ավագյան, Վահրամ Բաղդասարյան, Գագիկ Բեգլարյան, Ռուբեն Թադևոսյան, Մուշեղ Լալայան, Կարեն Կարապետյան, Կարեն Կարապետյան (ՀՀԿ պատգամավոր), Հրանուշ Հակոբյան, Դավիթ Հարությունյան, Արփինե Հովհաննիսյան, Տարոն Մարգարյան, Գագիկ Մինասյան, Հերմինե Նաղդալյան, Սամվել Նիկոյան, Էդուարդ Շարմազանով, Գալուստ Սահակյան, Սամվել Ֆարմանյան:

Ընտրությունը կայացավ բաց քվեարկությամբ և կազմը հաստատվեց:

Նկատենք, որ Գործադիր մարմնի թեկնածուների անունները թվարկելիս նախագահը մոռացավ նշել Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի անունը, ում ներառելու համար կատարվեց առանձին քվեարկություն:

Նախագահի փոխանցմամբ՝  մոտ օրերս կորոշվի ՀՀԿ-ի խորհրդի կազմը, որից հետո կգումարվի անդրանիկ նիստը, կընտրվեն ՀՀԿ նախագահի տեղակալներ, կձևավորվեն հանձանժողվներ, ՀՀԿ-ի ոլորտային ստորաբաժանումների ղեկավարներ:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее