galatv.am-ը գրում է, որ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ ՀՀԿ շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում մայրաքաղաքի Բուզանդի փողոցի բնակիչները:
Նրանք նախ հավաքվել են ՀՀԿ մասնաշենքի գլխավոր մուտքի դիմաց, որից հետո տեղափոխվել են գրասենյակի այն հատված, որտեղից հիմնականում ներս են մտնում Սերժ և Տիգրան Սարգսյանները: Բնակիչները փակել են ճանապարհի այդ հատվածը և հայտնում են, որ չեն գնա այնքան ժամանակ, քանի դեռ վարչապետը չի ընդունել իրենց:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է բողոքող բնակիչների հետ և խոստացել է երեքշաբթի օրը, ժամը 20-ին ընդունել քաղաքացիներին: Վերջիններս, սակայն, պնդել են, որ իրենց հուզում է խնդիրների լուծումը, այլ ոչ թե բուն հանդիպումը: