▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ-ն ամենայն հավանականությամբ, դեմ կքվեարկի Ընտրական օրենսգրքի բարեփոխումների նախագծին. Դավիթ Հարությունյան

Հոկտեմբերի 29-ին ԱԺ «Հանրապետական» խմբակցությունն, ամենայն հավանականությամբ, դեմ կքվեարկի Ընտրական օրենսգրքի բարեփոխումների նախագծին: Այս մասին այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը:

 

 

«Չի կարելի փոխել խաղի կանոնները, հատկապես, եթե հաշվի առնենք, որ դեկտեմբերին ամենայն հավանականությամբ տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է դրան նախապատրաստվի»,- նշեց նա:

Դավիթ Հարությունյանի կարծիքով՝ բաց համամասնական ցուցակներն անհամեմատ ավելի ժողովրդավարական են եւ ավելի մեծ հեռանկար են բացում Հայաստանի զարգացման համար, քան փակ ցուցակներով ընտրությունների կազմակերպումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее