«Հավաստի տեղեկությունների համաձայն, Հայաստանի հանրապետական կուսակցությունը, օգտագործելով իր վարչական ռեսուրսը, Երևանի բոլոր անձնագրային բաժիններից հավաքագրում է երկրից բացակայող, բայց ընտրական ցուցակներում ընդգրկված մարդկանց անունները, որպեսզի ՏԻՄ ընտրության օրը տվյալ մարդկանց անուններով իրենց իսկ ստեղծած շրջիկ խումբը քվեարկի Տարոն Մարգարյանի օգտին: Սակայն ընտրություններին մասնակցող մյուս կուսակցությունները տեղեկացել են այդ մասին, նրանք արդեն ունեն իրենց սեփական ցուցակը, որտեղ նշված են երկրից բացակայող ընտրողների անունները: Մայիսի 5-ին հանձնաժողովի անդամներն ու վստահված անձինք տեղամաս առ տեղամաս ունենալու են տվյալ մարդկանց անուններով ցուցակներ, հետևելու են ընտրական պրոցեսին, կասեցնելու են բացակայող մարդկանց անվան տակ ընտրություն անելու փորձերը և պահանջելու են խիստ պատժել տալ հանձնաժողովի նախագահին` ընդհուպ քրեական պատասխանատվություն: Ընտրություններին մասնակցող կուսակցությունների արդար ընտրություններ անցկացնելու շուրջ նման համախմբվածությունը հույս է ծնում, որ հետագայում էլ համախմբում կընթանա»,- գրում է «Հրապարակ»-ը:
ՀՀԿ-ն անձնագրային բաժիններից հավաքագրում է երկրից բացակայողների անունները, որ ի՞նչ անի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet