▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ-ն ընտրություններին կմասնակցի «Անվտանգություն եւ առաջընթաց» կարգախոսով

ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո  ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը  լրագրողներին  ասել է, որ կուսակցության նախնական քարոզչությունն ընթանալու է «Անվտանգություն եւ առաջընթաց» կարգախոսով:

«Հայաստանի համար շարունակում է առաջնահերթ մնալ անվտանգությունը: Անվտանգության ամրապնդումը յուրաքանչյուր քաղաքացու հուզող խնդիր է, և մենք` որպես պատասխանատու քաղաքական ուժ, պետք է պահպանենք և զարգացնենք մեր ազգային անվտանգությունը, որովհետև առանց ուժեղ
անվտանգության համակարգի դժվար թե կարողանանք խոսել այլ որորտներում զարգացումների մասին»,- ընդգծել է  Շարմազանովը, հավելելով,  որ Հայաստանի համար հաջորդ կարևոր խնդիրը տնտեսական առաջընթացն է: «Մենք կներկայացնենքայն ուղիները, որոնք թույլ կտան առաջընթաց ապահովել տնտեսության բոլոր բնագավառներում»,-նշել է Էդուարդ Շարմազանովը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее