▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ-ն կհաղթի.Պատգամավորը վստահ է

«Ցավոք, դաշինքների մեծ մասը ձևավորվում է ոչ թե ընդհանուր գաղափարական հենքի վրա, այլ տարբեր գաղափարախոսություն ունեցող մարդիկ մի դաշինքում են հայտնվում, և երբ որ կներակայցնեն ծրագրերը, կտեսնենք՝ ՀՀԿ-ն մտավախություն կունենա, թե՝ ոչ: Ամեն դեպքում բոլոր հնարավորություններն հաշի առնելով կարծում ենք, որ ՀՀԿ-ն կհաղթի՝ ընտրողների ընդհանուր թվի մեծամասնությամբ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը: 

Ինչ վերաբերում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ի շարքերը լքելուն, նշեց,  որ դա բնական գործընթաց է. «Ցանկացած քաղաքական ուժերում էլ լինում են մարդիկ, որ դուրս են գալիս, բայց դրան զուգահեռ ՀՀԿ-ում ավելի շատ անդամագրվողներ են հայտ ներկայացնում: Առաջիկա ընտրություններին մարդկային ռեսուրսների պակաս չենք ունենալու»,-եզրափակեց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее