▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կոալիցիոն համագործակցության նոր համաձայնագիր ստորագրեցին

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և Հայ Յեղափոխական Դաշնակցությունը կոալիցիոն համաձայնագիր ստորագրեցին: ՀՀԿ-ից համաձայնագիրը ստորագրեց կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ՀՅԴ-ից՝ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Կոալիցիոն հուշագիրը ուժի մեջ կմնա մինչև 2022 թվականը:

Աղվան Վարդանյանի փոխանցմամբ՝ համագործակցության հիմքում 3 հիմնարար արժեքներ են՝ անվտանգություն, տնտեսության զարգացում, երկրում որակական, արմատական փոփոխություն անելու համատեղ վճռականություն:

ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության ևս մեկ հուշագիր ստորագրել էին 2016թ. փետրվարի 24-ին, որի արդյունքում ՀՅԴ-ն երեք նախարարական և երկու մարզպետի պորտֆել ստացավ: Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններից հետո մայիսի 18-ին կգումարվի ԱԺ առաջին նիստը, և հենց նույն օրը հրաժարական կտա գործող կառավարությունը և կձևավորվի նոր կառավարություն: Ազգային ժողով են անցել ՀՀԿ-ն, «Ծառուկյան», «Ելք» դաշինքները, ՀՅԴ-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее