Քննարկումներ են ընթանում, որպեսզի Շիրակ Թորոսյանը և Ֆելիքս Ցոլակյանն ընդգրկվեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը:
«Չի բացառվում, որ կարող է լինեն ՔՊ ցուցակում մեկ-երկու գործիչ, որոնց հանդեպ կա հանրային դրական վերաբերմունք և նրանք այդ մարդիկ են»- ասել է նա և նշել, որ նախկին ՀՀԿ-ականներից միայն այդ երկուսի հետ է քննարկում ընթանում:

Լենա Նազարյանը նշել է, որ դեռևս ցուցակը կազմման փուլում է, և երբ գրանցեն այդ ժամանակ էլ բոլորը կիմանան, թե ով կլինի: «Քանի դեռ ժամկետ կա ցուցակը գրանցելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, չենք բարձրաձայնում»,-հավելել է նա:
Նյութը՝սկզբնաղբյուր կայքում


