▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հիլթոն»-ում տարհանման ազդանշան է հնչել. հյուրանոցում անցկացվող խորհրդաժողովին մասնակցում է նաև Դավիթ Տոնոյանը

ՀՀ ՊՆ պատվիրակությունը՝ նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորությամբ, այսօր մասնակցում է Բաթումի «Հիլթոն» հյուրանոցում անկացվող պաշտպանության և անվտանգության խնդիրներին վերաբերող խորհրդաժողովին:

Խորհրադաժողովից առաջ, սակայն, տարհանման ազդանշան է միացել, ինչի պատճառով մասնակիցները լքել են խորհրդակցությունների դահլիճը:

Ավելի ուշ «Հիլթոն» հյուրանոցի վարչակազմը հայտնել է, որ ահազանգը խոհանոցի ծխի պատճառով է եղել, իսկ ներսում մնալն ավելի անվտանգ է:

Նշենք, որ միջոցառմանը մասնակցում են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը, դաշինքի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ և ԱՄՆ կոնգրեսականներ:

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее