|
«Մի քանի անգամ ասել են՝ թոշակ ենք բարձրացնում՝ մի քանի հազար դրամով, բայց այդ տոկոսն ավելի ցածր էր, քան ինֆլյացիան»,- այս մասին իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Պաշտոնական թվերը հետևյալն են՝ այս ընթացքում մոտ 26 տոկոս ինֆլյացիա է եղել, իսկ միջին կենսաթոշակը ավելացել է 22 տոկոսով։ Երբ որ դու ինֆլյացիայի մասով թոշակ ես ավելացնում, դրա անունը թոշակի ավելացում չի, ինդեկսացիա է, դու պարտավոր ես դա անել։ Հիմա այն, ինչ պարտավոր են անել, ներկայացվում է որպես թոշակի ավելացում։ Եթե համեմատեք, թե այս ընթացքում քանի տոկոսով է աճել պետական պաշտոնյաների աշխատավարձը, դա ֆանտաստիկայի ժանրից է»,- ասել է Քոչարյանը։ Նշենք, որ հանդիպման ամբողջական տեսագրությունը կհրապարակվի վաղը։
|
«Հիմա այն, ինչ պարտավոր են անել, ներկայացվում է որպես թոշակի ավելացում»․ Ռոբերտ Քոչարյան
Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Tweet
Քաղաքական далее
далее
далее
далее
далее
далее
далее


