Տեղեկացրել ենք, որ Հինգերորդ գումարման Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի երրորդ քառօրյայի սկզբում, մտքերի փոխանակության ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով ռուսական ԱԱԾ-ի կողմից վերջերս հայ -իրանական սահմանին ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հետ կատարված դեպքին` ԱԺ նախագահին հարցրել է, թե ի՞նչ հիմքով են ՀՀ տարածքում նման գործառույթներ իրականացրել` խոչընդոտելով ՀՀ քաղաքացու ազատ տեղաշարժը.
Քննարկմանը միացած «ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցը նույնպես ուղղված էր Աժ նախագահին և կրկին վերաբերում էր իր հանդեպ ռուսական իրավապահների կողմից կատարված կոպիտ վերաբերմունքին.
«Նշում եք, որ ռուսական սահմանապահների ղեկավարի կողմից ստացած նամակը քննարկել եք խմբակցությունների հետ: Կարծում եմ, որ, երբ ՀՀ քաղաքացիների նկատմամբ նման սահմանափակումներ են կիրառվում, ԱԺ-ն պետք է դատապարտի այն: Հիմա Ձեր վերադասը ռուսական ФСБ-ն է՞, իսկ խորհրդարանն էլ ընտրովի մարմին չէ՞»,-ասաց Զ. Փոստանջյանը:
«Դուք ձեր ասածին հավատո՞ւմ եք»,-պատգամավորին հարցրեց ԱԺ նախագահը: