▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հիմա դուք պատգամավոր եք, թե գողական, արա...». ՀՀ ոստիկանապետն` ընդդեմ զոռբայության

Այսօր Գյումրի էր այցելել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ով, ըստ galatv.am-ի, նախ փակ խորհրդակցություն է անցկացրել Ոստիկանության Գյումրու բաժնում, որին մասնակցել են Շիրակի մարզային վարչության և ոստիկանության Գյումրի քաղաքի բաժնի ղեկավարները՝ Կարեն Բաբակեխյանը և Սարգիս Մարտիրոսյանը, ինչպես նաև քննչական կառույցի աշխատակիցներ: Խորհրդակցության ավարտին ոստիկանապետը պատասխանել է լրագրողների հարցերին: Նախ անդրադարձ է կատարվել ապրիլի 23-ի ողբերգական դեպքին: Վլադիմիր Գասպարյանը շատ կոպիտ գնահատական է տվել հնչած կրակոցներին, նշել, որ այս անգամ ոչ ոք ու ոչինչ չի ներվելու: Ավելին, ոստիկանությունն իր հսկողությունը Հայաստանի երկրորդ քաղաքում ուժեղացնելու է երկու կլաններին սանձելու և դրանց դերակատարությունը քաղաքում իսպառ վերացնելու համար:

Ոստիկանապետը նաև ասել է, որ եղել են դեպքեր, որ իր առաջին տեղակալին զանգել են պատգամավորներ, պաշտոնատար անձինք, որոնք ասել են`,, էդ տղերքին մի տարեք, բերեք էլի..իրանք լավ տղերք ենք, բանավոր կասեն, աբյց չգրեն, մի տեսակ ամոթ ա էլի: Եվ իմ խոսքն է եղել` դուք հիմա պատգամավոր եք, թե գողական, արա...,,:

Մանրամասները` galatv.am-ի տեսանյութում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее