▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիմա էլ պարտադիր բժշկական ապահովագրություն. azatutyun.am

2015 թ.-ից կառավարությունը պատրաստվում է ներդնել պարտադիր բժշկական ապահովագրության համակարգը:

Azatutyun.am–ի փոխանցմամբ, Կառավարությունն արդեն հանձնարարել է պետական առողջապահական գործակալությանը համապատասխան հայեցակարգ մշակել:

Գործակալության պետ Սարո Ծատուրյանը «Ազատության» հետ զրույցում չցանկացավ առհասարակ համեմատականներ անցկացնել պարտադիր կուտակային կենսաթոշակի և պարտադիր բժշկական ապահովագրության համակարգերի միջև, ասելով, որ այստեղ տարիքային սահմանափակում չկա, եթե հիվանդ ես՝ ազատ տնօրինեիր գումարդ:

Մեկնաբանելով ներդրվելիք համակարգի՝ պարտադիր լինելու անհրաժեշտությունը, Ծատուրյանը, մասնավորապես, ասաց․ - «Հայտնի բան է, որ բժշկական ապահովագրությունից օգտվելու ավելի մեծ ցանկություն են ունենում, որպես կանոն, ավելի հիվանդ մարդիկ, ովքեր արդեն իսկ խնդիր ունեն և դրա համար ուզում են քիչ վճարելով շատ ծառայություններից օգտվել: Բայց այդպես չի լինում: Պարտադիր ապահովագրության գաղափարը նրանում է կայանում, որ երիտասարդները տարեցներին սուբսիդավորեն, հարուստները աղքատներին, քանի որ տոկոսային առումով ավելի շատ են մուծելու, քան թե ցածր եկամուտ ունեցողը»:

Պարտադիր բժշկական ապահովագրությունը ևս տարածվելու է աշխատող քաղաքացիների վրա, որոնց աշխատավարձից, փաստորեն, մի մաս էլ պետք է պահվի ապահովագրավճարները կատարելու նպատակով: Դեռևս հստակեցված, թե դա աշխատավարձի ի՞նչ տոկոսը կկազմի, հայտնի չէ նաև, թե հատկապես ո՞ր հիվանդությունների դեպքում է մարդ կարողանալու օգտվել այդ համակարգից:

Որոշ հաշվարկներ, սակայն արդեն արվում են․ - «Հիվանդանոցային ծառայությունների բազային փաթեթով ապահովելու համար, մեր նախնական հաշվարկներով, կարող է կազմել 2-ից 3 հազար ամսական: Եթե մենք, օրինակ, ընդլայնենք այդ փաթեթը և ապահովագրությունը տարածենք նաև արտահիվանդանոցային բուժօգնության վրա, ապա այդ գումարը կարող է աճել և կազմել առավելագույնը մինչև 5-ից 6 հազար դրամ ամսական: Դա մեր նախնական հաշվարկներով»:

Ըստ պետական այրերի՝ 5-6000 դրամը մեծ ծախս չէ քաղաքացիների համար, հատկապես, եթե բանը հանկարծ հասնի սրտի վիրահատության:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее