Արցախի պաշտպանության փոխնախարար Սամվել Կարապետյանը (Օգանովսկի) հերքում է մամուլի տեղեկությունները, թե ինքն աշխատանքից ազատվել է։

Այս մասին նա հայտել է News.am-ին: «Ոչ, ես ծառայության մեջ եմ։ Չգիտեմ՝ ով է գրել, ինչի են գրել, բայց ես իմ ծառայությունն եմ իրականացնում։ Իմ կաբինետում եմ, խորհրդակցության եմ մասնակցել, որից հետո իմ աշխատանքն եմ շարունակում։ Ես իմ ծառայությունն եմ կատարում, մինչեւ Նոր տարի մեր առջեւ դրված խնդիրները պետք է կատարենք, տարին ենք դե փակում»,- ասել է Սամվել Կարապետյանը:
Հարցին՝ հնարավոր է մինչեւ Նոր տարի աշխատանքից ազատվի, Օգանովսկին պատասխանեց. «Կարող է՝ մի օր էլ ազատվեմ, «վեչնի» մենք չենք մնալո՞ւ Զինված ուժերում, մի օր հրաման է էլի լինելու, եսիմ, բայց ես հիմա ծառայության մեջ եմ ու շարունակում եմ աշխատել»։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Հիշեցնենք, որ 2 օր է՝ սոցիալական ցանցերում և մամուլում տարածվել են տեղեկություններ այն մասին, որ Արցախում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել։ Նշվում էր, թե աշխատանքից ազատվել է Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանն, ում փոխարեն կնշանակվի Կարեն Աբրահամյանը՝ բանակի գլխավոր շտաբի պետը։ Ըստ որոշ լուրերի՝ ազատվելու են նաև Վիտալի Բալասանյանն ու Արշավիր Ղարամյանը։

Հիշեցնենք նաև, որ երեկ Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը երեկ ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր Արցախում տեղի ունեցող կադրային ջարդի լուրերին՝ գրելով. «Ցանկացած տեղեկություն համար պետք է այցելել Արցախի Հանրապետության նախագահի կայքէջ և առաջնորդվել միմիայն պաշտոնական տեղեկատվությամբ. Մենք երբեք հասարակությունից որևէ բան չենք թաքցնում»:
Կարդացեք նաև՝ Արցախում լարվածություն չկա, բանակն էլ ամուր կանգնած է դիրքերում. Դավիթ Բաբայան


