▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հիմա Գրիգորիսի պատմական գերեզմանն այլևս չկա, Արցախն էլ չկա, հաջորդը Սյունիքն է»

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այս մի կանխատեսումս էլ բառացի իրականացավ:

Երբ Լիսաբոնից 2022թ. հայտնի ստատուսով պնդեցի, որ անհրաժեշտ է Գրիգորիսի աճյունն էվակուացնել` հարյուրներով սկսեցին հայհոյել ինձ: Օրվա թեման էր դա հայկական ողջ սոցիալական տիրույթում, որ ուղեկցվում էր մի վիժվшծքուհու իբր պապարացցիական լուսանկարով Բելեմից` թե տեսե´ք որտեղից ինչպես է խուճապ տարածում:

Զուգահեռաբար` մինչև Ամարասի հանձնման վերջին ժամը, շարունակեցին վերանորոգել անգին այդ պատմական կոթողը` փոխանակ հասկանալու ասածիս իմաստն ու պատրաստվելու վատթարագույնին:

Եվ այդպես` ողջ Արցախում:

Հիմա Գրիգորիսի պատմական գերեզմանն այլևս չկա:

Արցախն էլ չկա:

Հաջորդը Հայաստանի Հանրապետության մյուս տարածքն է` Սյունիքը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее