▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիմա մեզ ի՞նչ է խանգարում ՀՀ քաղաքացուն սպանած զինված ահաբեկչական խմբավորումներին վնասազերծելուն. Կարեն Հովհաննիսյան

Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մենք պաշտոնապես հայտարարել ենք, որ մեր պետություն ներխուժած զինված ահաբեկչական խմբավորումների, որոնք իրենց ինչ-որ արհեստածին պետության զինված ուժերի ներկայացուցիչ են համարում, մատակարարման ճանապարհները գտնվում են մեր վերահսկողության տակ։ Այսինքն, գտնվում են շրջափակման մեջ։
Հիմա մեզ ի՞նչն է խանգարում ՀՀ քաղաքացուն սպանած զինված ահաբեկչական խմբավորումներին վնասազերծելուն։ Հասկանո՞ւմ եք, դուք պետք է հիմա այդ բանակ կոչվածի ստատուսը փոխելու վրա աշխատեք, դրանց ահաբեկչական խմբավորման ստատուսին հասցնեք, նույնականացնեք բոլորին և մեր երկրում դրանց բոլորի դեմ քր․ գործեր հարուցեք»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее