▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիշո՞ւմ եք… Շարմազանով

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի գրառումը. «Նիկոլն այսօր զինվորականներին է մեղադրում պարտության մեջ, իսկ վաղն էլ ժողովրդին է մեղադրելու՝ 2018-ին իրեն վարչապետ սարքելու համար։
2018-ի «հեղափոխությունն» այնքան մեծ
չարիք է, որ արդեն Նիկոլն է թռնում դրանից։
Բանը հասել է նրան, որ Նիկոլը չի բացառում իրեն իշխանության բերելու կամ իշխանությունը տալու սցենարը։
Նիկոլայ, ո՞վ էր ասում՝ սա բացառապես հայկական հեղափոխություն է, սա համաժողովրդական ընդվզում է, որևէ արտաքին ուժ չկա այս շարժման մեջ, սա հայ ժողովրդի աննախադեպ պայքարի հեղափոխություն է։
Դու էիր ասում, պարոն աննախադեպ։
Դու էիր ասում՝ կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա։
Հիմա արդեն «թռնո՞ւմ» ես քո «սիրո և համերաշխության հեղափոխությունից»։
Հիշո՞ւմ եք, որ ասում էի՝ Նիկոլը չի կարող գերագույն գլխավոր հրամանատար լինել։
Հիշո՞ւմ եք, որ մայիսի 1-ին Նիկոլին դեմ քվեարկելու օրը Հրապարակում գոռում էիք՝ 3 միլիոնը ընդդեմ 55 «դավաճան»պատգամավորների։
Հիշո՞ւմ եք…
Պատմությունը Նիկոլին չընտրող ՀՀԿ ֆրակցիայի 54 պատգամավորների ու Աղվան Վարդանյանի անունները դեռ ոսկե տառերով է գրելու, իսկ Նիկոլին ու նրան առաջադրողներին, բերողներին ու հրապարակներում Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո շամպայն բացողների հետ դաժան է վարվելու»:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее