▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիստերիաներն անցան նախագահական տիրույթ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ինչպես կանխատեսում էինք Ապօրինի ծագման գույքի բռնագանձման օրենքի ընդունման հետևանքով առաջացած հիստերիաները խորհրդարանական տիրույթից անցան նաև նախագահական, արդեն տևական ժամանակ որոշակի խմբավորումների կողմից հանրային ու ոչ հանրային ճնշումների էր ենթարկվում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, և չնայած բոլոր կեղտոտ ու ամենալկտի զրպարտանքներին` նախագահը ստորագրեց օրենքը` ի շահ պետության ու արդարության վերականգնման։

Ձեր ստերը, լկտի ու հայհոյախառն հիստերիաները չեն ունենալու ազդեցություն, պետությունից ու ժողովրդից թալանածը վերադարձվելու է և դա արվելու է հենց օրենքով` միջազգային իրավունքի բոլոր պահանջներին համապատասխան։

Հ.Գ. երեկվա իմ ելույթից հետո ես ինքս էլ հայհոյանքների տարափի տակ եմ, ամենալկտի ստերն ու ամենազազրելի բառապաշարը չի լռեցնելու մեզ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее