▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հնարավոր չէ կիսով չափ հղի լինել. ԵՄ պաշտոնյան`Հայաստանի անդամակցման ցանկությունների մասին

azatutyun.am-ը գրում է, որ Եվրախորհդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոկը, ով նաև Եվրոպայի ամենահզոր քաղաքական ուժի`Եվրոպական ժողովդրական կուսակցության գործադիր մարմնի անդամ է «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանը չի կարող միաժամանակ անդամակցել Պուտինի առաջարկած Մաքսային միությանն ու ԵՄ Ասոցիացման համաձայնագրին:


«Ես շատ եմ ցավում այդ որոշման համար, քննարկել եմ այս հարցը Հայաստանի նախագահի հետ: Մենք գիտենք, որ Հայաստանի վրա ահռելի ճնշումներ են գործադրվել Ռուսաստանի կողմից` Ադրբեջանի և Ղարաբաղի շուրջ դժվար իրադրության հետ կապված, և որ այդ ճնշումները օգտագործվել են Հայաստանի նման փոքր պետությանը շանտաժի ենթարկելու և նման որոշումը կայացնելու համար: Ես շատ եմ ցավում, քանի որ իրավաբանորեն և որոշ այլ պայմանների պատճառով հնարավոր չէ լիարժեք անդամակցել և՛ Մաքսային միությանը, և՛ ԵՄ Ասոցիացման համաձայնագրին և Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտուն»,- ասել է եվրոպացի բարձաստիճան պաշտոնյան:

«Ազատություն» ռադիոկայանը հետաքրքրվել է նաև, թե ինչպիսին կլինեն Հայաստան֊Եվրամիություն հարաբերությունները այսուհետ` նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարություններից ու Պուտինի նախաձեռնած Մաքսային Միությանը միանալու որոշումից հետո:

«Մեր հարաբերությունները կլինեն այնպիսին, ինչպիսին որ Եվրամիությունը ունի ցանկացած այլ երկրի հետ, բայց` առանց եվրոպական հեռանկարի»,- պատասխանել է Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը:

Հարցազրույցի ավարտին Եվրախորհրդարանի ազդեցիկ պաշտոնյան ևս մեկ անգամ բացառել է հնարավորությունը, որ Հայաստանը կարող է միաժամանակ անդամակցել և՛ Կրեմլի առաջարկած միությանը, և՛ ԵՄ Ասոցիացված համաձայնագրին ու ազատ առևտրի գոտուն:

«Դրանց միջև կան իրավաբանական հակասություններ, հնարավոր չէ կիսով չափ հղի լինել»,- եզրափակել է Եվրամիության ամենահզոր քաղաքական ուժի` Եվրոպական ժողովրդական կուսակցության տնօրենների խորհդրի անդամ Էլմար Բրոկը:

 

Առավել մանրամասն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее