CivilNet.am-ը գրում է, որ Եվրոպան քաղաքական նախապատվություն չի տալիս «Հարավային հոսք» նախագծին, քանի որ նախագծերը կարող են տարբեր լինել, սակայն մատակարարը նույնն է՝ ի դեմս ռուսական «Գազպրոմի»: Այսպիսի հայտարարություն է արել Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե-Մանուել Բարոզոն Բուլղարիայի «Գերբ» կուսակցության փոխնախագահ Ցվետան Ցվետանովի հետ զրույցում, հաղորդում է բուլղարական Novinite գործակալությունը՝ վկայակոչելով կուսակցության տարածած մամլո հաղորդագրությունը:
Բարոզոն նշել է, որ հրաժարվելով «Հարավային հոսքից» Եվրոպան կարող է նախապատվություն տալ Ադրբեջանից Իտալիայի տարածքով գազի ներկրմանը, եթե «Ադրբեջանին հաջողվի դիմակայել Ռուսաստանի ճնշմանը»:
Նա, ըստ գործակալության, Բուլղարիային խորհուրդ է տվել զգույշ լինել Ռուսաստանի հետ գազային նախագծերի իրականացման հարցերում՝ այլ նախագծերի հաշվին, որոնք կարող են ապահովել Բուլղարիայի էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացումը: «Հարավային հոսքը» գազամուղը ռուս-իտալա-ֆրանս-գերմանական նախագիծ է, որը ձգվելու է Սև ծովի հատակից մինչև Բուլղարիայի Վառնա նավահանգիստում որտեղից նրա երկու ճյուղերը կանցնեն Բալկանյան թերակղզով Իտալիա և Ավստարիա: Գազմուղի շինարարությունը սկսկվել է 2012թ.: Ավարտը նախատեսված է 2015թ.: Թողունակությունը կազմելու է տարեկան 63 մլրդ խմ: Նախագծի արժեքը 16 մլրդ եվրո է:
Գազամուղը ստեղծվում է ռուսական բնական գազի՝ Եվրոպա տարանցման ուղիների դիվերսիֆիկացման համար՝ տարանցման հարցում Ուկրաինայից և Թուրքիայից կախումը նվազեցնելու համար:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում