▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո Կոմանդոսը կրակեց՝ դավադիր, թիկունքից

Անշուշտ, զինվորականներն էլ մարդիկ են եւ կարող են տեսակետ արտահայտել, վիճել, տարբեր հայացքով նայել պատմական փաստերին՝ գալով միանգամայն տարբեր եզրահանգումների:

Ես միշտ այն կարծիքին եմ, որ պատմական որեւէ իրադարձություն, այդ թվում՝ ղարաբաղյան պատերազմը, չպետք է մնա քննարկումից դուրս՝ մշուշվելով վարագույրից անդին խորհրդավորությամբ:
Բայց վեճերի պարագայում՝ անհարաժեշտ է հնարավորինս հավատարիմ մնալ օբյեկտիվությանը, չմեղանչել պատմական ճշմարտության դեմ, սեփական անձի դրոշը չդարձնել՝ նսեմացնելով այլոց դերակատարությունը:
Այս սկզբունքներն է, որ իր մի քանի հարցազրույցում անտեսել է Արկադի Տեր-Թադեւոսյանը, մարդ, ով, անշուշտ, որոշակի, անուրանալի ներդրում ունի ղարաբաղյան պատերազմում, սակայն քաղաքացիական կյանքում միշտ էլ աչքի է ընկել մտքի հակասականությամբ, նպատակասլաց խոսքի բացակայությամբ:
Նրա հարցազրույցները հաճախ աչքի են ընկել հակասություններով՝ անհարմար վիճակի մեջ դնելով դրա հեղինակին:
Գուցե Ռոբերտ Քոչարյանին կամ Սերժ Սարգսյանին անգամ պետք էլ չի եղել գեներալի քծնանքը, սակայն այդպիսի տպավորություն է ձեւավորվել Կոմանդոսի խոսքից, երբ նա անմեղսունակի համառությամբ պնդում էր, թե Տեր-Պետրոսյանը տեղյակ չի եղել Շուիի ազատագրումից:
Տեր-Պետրոսյանի թեման այլեւս հետաքրիր չէ. հիմա էլ գեներալը հիշեց Վազգեն Սարգսյանին՝ երջանկահիշատակ մարդու անունն անվանարկելով, պատմության ու հասարակական գիտակցության ուժով Սպարապետի անվանն արժանացած մարդուց վրեժ լուծելու անհասկանալի մոլուցքով:
Նույնն է, որ պատերազմ հայտատարես պատմությանը, կռիվ տաս հասարակության դեմ, որ իր հավաքականության մեջ Վազգենի անվան մեջ ամփոփել է Հաղթանակի եւ Երկրապահության խորհուրդը:
Գիտեմ՝ ինձ մեղադրելու են այս գրառման համար, բայց հոգ չէ, որովհետեւ ես առաջին հերթին հաշվետու եմ ոչ թե մերօրյա քաջնազարների, այլ՝ որդիներիս առաջ, որոնց մանկական արժանապատվության ձեւավորման մեջ Վազգենի հավաքական կերպարն անուրանալի տեղ ունի:
Ես չեմ ուզում, որ ոմանց աբիժնիկության պատճառով կոտրվի վաղվա զինվորի պատկերացումն ազգային եւ հայրենասիրության մասին:
Արկադի Իվանովիչը գուցե չի ուզել, բայց անուղղակիորեն արդարացրել է այն ստահակներին, ովքեր կազմակերպեցին եւ իրագործեցին Հոկտեմբերի 27-ը:
ԱԺ դահլիճ մտած էն ստահակն էլ էր բարբաջում հայրենասիրությունից, սակայն վարկյանների մեջ գնդկահարեց իմ ու որդիներիս Արժանապատվութուն եւ Հաղթանակը:
14 տարի հետո կրակեց Կոմանդոսը՝ իր հարցազրույցով, դավադիր, թիկունքից...
Կրակեց պատմության, հաղթանակի, բոլորիս արժանապատվության եւ հաղթանակի, պետություն ունենալու մեր քաղաքացիական գիտակցության վրա:
Ես մի անգամ էլ վերապրեցի Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը, ինչի համար Կոմանդոսը գիտակցությանս մեջ թառամեց՝ իր հետ տանելով արցախյան հաղթանակի մի կարեւոր գույն. որը խամրեց՝ աշնանային տերեւաթափի անվերահսկելի հորձանուտում...

 

Սուրեն Սուրենյանցի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее