▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հոլանդացի հայտնի թուրքագետը վերադարձրել է Թուրքիայից ստացած պատվո մեդալը

Նիդերլանդների Լայդենի համալսարանի պրոֆեսոր, հայտնի թուրքագետ Էրիկ Յան Ցուխերը քննադատական հոդված է հրապարակել Թուրքիայի մասին: Ըստ թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» պարբերականի` հոդվածում Ցուխերը նշել է, որ վերադարձնում է Թուրքիայի նախկին արտգործնախարար Աբդուլլահ Գյուլից ստացած մեդալը: Թուրքիայի մասին գիտական աշխատանքներ կատարելու համար նրան 2005թ. շնորհվել էր «պատվո մեդալ»: Այդ ժամանակվա կատարած ուսումնասիրությունների արդյունքում Ցուխերը եկել էր այն եզրակացության, որ Թուրքիան մոտ է Եվրամիությանը (ԵՄ) անդամագրվելուն:

Սակայն վերոնշյալ հոդվածում, որը հրապարակվել է հոլանդական «NRC» կայքում, Ցուխերը քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցությանը` իրենց վարած քաղականության համար: Նշելով, որ այժմ Թուրքիայի մի շարք ոլորտներում տիրում է ազատության սահմանափակում, շեշտել է, որ այժմյան Թուրքիան արդեն չի կարող Եվրոպայի մաս կազմել: Որպես դրա ապացույց Ցուխերը առաջ է քաշել այն փաստը, որ այժմյան Թուրքիայի քաղաքականությունը, դատաիրավական համակարգը, մեդիան, համալսարանները, քաղաքացիները դարձել են Էրդողանի ձեռքի խաղալիքը: Ըստ նրա` 12 տարի առաջ Եվրամիության անդամակցության ուղենշից Թուրքիան իր ներկայիս քաղաքականությամբ հեռացել է: Այժմ երկրում նկատվում է իսլամի աճի միտումներ: Թուրքիայի այսօրվա քաղաքականությունը նա որակել է որպես «բռնապետություն»:

Աղբյուր` Ermenihaber

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее