Վալոդյա Գրիգորյանի ողբերգական սպանությունից անցել է արդեն չորս ամիս։ Կորստի ցավը շարունակում է խոր հետք թողնել ընտանիքի կյանքում, իսկ ժամանակը չի կարող մեղմել այն դատարկությունը, որ թողել է սիրելի հոր բացակայությունը։
Այս օրերին քաղաքապետի դուստրը կատարել է հուզիչ գրառում՝ անդրադառնալով իր հորը և ընտանիքի ապրած անասելի ցավին։
«Աշխարհի բոլոր բառերն էլ գրեմ, բոլոր հնարավոր և անհնարին նախադասությունները կազմեմ, մեկ է չեմ կարողանա բացատրել այն ցավը, որի միջով անցնում է մեր ընտանիքը, Պապ…
Մեր սերն ու կարոտը սահման չունի։ Գիտեմ, որ Աստծո կողքին ես և մշտապես պահապան ես լինելու Մամային, Սյուզիին, Լյովին, Տոմային ու Ինձ»։
Այս խոսքերը լի են անսահման կարոտով, ցավով ու սիրով՝ արտացոլելով դստեր ապրումները` հոր կորստի ծանր իրականությունը սրտում։
Դիտեք նաև՝


