▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հորս ծաղրելուց առաջ քրքրեք արխիվը ու գտեք Հրաչյա Հարությունյանի անցյալը

«Ես Լիլիթ Հարությունյանն եմ, ով ունի բազմաթիվ ցավալի պատմություններ, որին ավելացավ նաև իմ հոր` Հրաչյա Հարությունյանի դեպքը»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Մոսկվայի մերձակայքում  երեխաներ տեղափոխող ավտոբուսին բախված «ԿԱՄԱԶ» մակնիշի մեքենայի վարորդ,  ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի դուստրը:

Asekose.am-ը տեղեկացրել էր, որ Արցախյան պատերազմի մասնակից, ազատամարտիկ Հրաչյա Հարությունյանի 21-ամյա որդին մեկ տարի առաջ զոհվել էր բանակում և հայրը գնացել էր որդու շիրմաքարի համար գումար վաստակելու:Հրաչյա Հարությունյանին կանացի խալաթով դատարան տանելու փաստը մեծ աղմուկ  էր բարձրացրել` հակասական տեսակետների ու կարծիքների  բախում առաջացնելով:

Այս ֆոնին համացանցում հայտնվեց նրա  դստեր գրառումը, որը սկսվում է զոհվածների հարազատներին ուղղված ցավակցությամբ:  

«Առաջին հերթին ուզում եմ ցավակցել զոհվածների հարազատներին, թող Աստված նրանց տա ուժ և կորով համբերելու և դիմանալու : Ուզում եմ խնդրել, ինչու չէ նաև պահանջել բոլոր այն պաշտոնական անձանց, ովքեր կարող են ինչ- որ բան անել, օգնել, աջակցել, խնդրում եմ բացի ծաղրելուց ու նմանատիպ հիմարություններ անելուց առաջ, մի պահ քրքրեք արխիվը ու  գտեք Հրաչյա Հարությունյանի անցյալը, ով 90- ական թվականներին գնաց կամավոր կռվելու ու ձեր նման հաստավիզների անդորրը սեփական կյանքի գնով պաշտպանելու: Թող տա Աստված ոչ ոք նման դեպքի չհանդիպի …..»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее