▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հունգարիայի վարչապետը պայքարում է Ջորջ Սորոսի դեմ

Հունգարիայի օրենքը, որով քաղաքացիական կազմակերպությունները պարտավոր են բացահայտել իրենց օտարերկրյա դոնորներին, խախտում է Եվրամիության կանոնները, որոնք պաշտպանում են հիմնարար իրավունքները։

Ամերիկայի Ձայն-ն է գրում ու նշում, որ այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է ԵՄ բարձրագույն դատարանի իրավախորհրդատու Մայքըլ Բոբիկը: Նա ընդգծել է, որ Հունգարիան չի կատարել ԵՄ պայմանագրով նախատեսված իր պարտավորությունները՝ խախտելով մի շարք դրույթներ։

Ընդունված օրենքն ուղղված է ընդդեմ, Բուդապեշտի բնորոշմամբ, անարդար արտաքին ազդեցությանը: Դա կապված է նաև միլիարդատեր Ջորջ Սորոսի և վարչապետ Վիկտոր Օրբանի միջեւ առկա թշնամանքի հետ:

Վարչապետ Օրբանը բազմիցս մեղադրել է Սորոսի կողմից ֆինանսավորվող հասարակական կազմակերպություններին՝ քաղաքական խառնաշփոթ հրահրելու մեջ:

Այս օրենքը ստիպել է Եվրախորհրդարանին Հունգարիայի դեմ սկսել գործընթաց ԵՄ հիմնարար իրավունքների խախտման մեղադրանքով, որը կարող է դառնալ ԵՄ-ում քվեարկության իրավունքից Հունգարիային զրկելու պատճառ:

Երեքշաբթի հնչած կարծիքները, որոնք դատարանի համար պարտադիր իրագործելի չեն, բայց հավանաբար կընդգրկվեն վերջնական որոշման մեջ, նոր հարված է Օրբանի կառավարությանը, որին Բրյուսելը մեղադրում է սեփական քաղաքացիների իրավունքները սահմանափակելու մեջ: Ըստ ԵՄ, ընդունված այդ օրենքները սահմանափակում են նաև դատարանների, մամուլի ու քաղաքացիական հասարակության անկախությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее