|
Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թշնամական Ադրբեջանի բանակն արդեն մեկ ամիս է՝ ՀՀ սուվերեն տարածքում է, իսկ այսօր ադրբեջանցիները գերի են վերցրել մեր հերթական զինվորին ու դատելու են որպես դիվերսանտ։ ◾ Նույն այդ րոպեներին կապիտուլյանտ Ն. Փաշինյանը, ով արձակուրդ է վերցրել, որպեսզի զբաղվի նախընտրական քարոզչությամբ, փոխանակ զբաղվելու մեր պետության ամրացմամբ ու պաշտպանությամբ, գլխարկով ու փողկապով քարոզում է այն հայերի դեմ, որոնք դեմ են իրեն՝ բոլորին պիտակավորելով ամենավերջին բառերով։ Ո՛չ, նա թշնամու դեմ չի կանգնում ու ձեռք ցույց տալիս, այլ ճչում է հայերի վրա։ Սա է թուրքամետ իշխանությունը՝ իր ողջ պերճանքով։ Ինձ համար մասնագիտական տեսանկյունից ամեն բան պարզ է՝ Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանում ունեն դաշնակիցներ, որոնք դեռ դե ֆակտո իշխանություն են։ Չգիտեմ էլ, թե ինչու գրեմ նոր փաստեր։ Սակայն բարոյականությունս ստիպում է նորից հիշեցնել այս հարթակի միջոցով, որ այս իրավիճակում թուրքամետ կապիտուլյանտին ձեր լուռ անտարբերությամբ կամ խոսուն աջակցությամբ դուք օգնում եք թշնամուն շարունակել գրավել ու գերեվարել մեզ։ Հունիսի 20-ից հետո, եթե կապիտուլյանտը մնա մեր երկրի ղեկին, հանձնելու են մեզ բոլորիս»։ |
«Հունիսի 20-ից հետո, եթե կապիտուլյանտը մնա մեր երկրի ղեկին, հանձնելու են մեզ բոլորիս». Վարուժան Գեղամյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее



