Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 29-ի նիստում հավանություն տվեց «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխություններին, որով առաջարկվում է 2019-ի հունվարի 1-ից բարձրացնել կենսաթոշակների չափը:

Հարցը ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արսեն Մանուկյանը՝ նշելով, որ այս նախագծի նպատակը կենսաթոշակառուների շրջանում ծայրահեղ աղքատությունը հաղթահարելն է։

«Սա վերաբերում է նրանց, ում կենսաթոշակը ցածր է 25 500 դրամից: Նման կենսաթոշակառուների թիմը մոտ 17 հազար է»,-ասաց նա եւ որոշ թվեր ներկայացրեց:
Կառավարության այսօրվա նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում


