▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հունվարի 1-ից տարբեր չափերով կբարձրանան թռչնամսի, կարագի ու կաթնային մածուկի, ձվի, ցիտրուսային մրգերի, սուրճի գները.«Ժամանակ»

«Հունվարի 1-ին հաշված օրեր են մնացել, և մեր հանրու­թյունը սրտատրոփ սպասում է, թե ամանորյա տոներից, կե­րուխումից ու խումհարից աչք բացելուց հետո, երբ առաջին անգամ գնումների համար խանութ կմտնի, իր առօրյա սննդամթերքի կամ կենցաղային իրերի համար ցուցափեղկերի վրա ինչ գներ կհայտնաբերի: Թանկացում բերող հան­գամանք է այն, որ 800-900 անուն ապրանքների մաքսազերծման դրույքաչափերը կբարձրանան, որը տեղի է ունե­նալու Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու արդյունքում:

 

Տարբեր չափերով կբարձրանան, օրինակ, ներկրվող և մեր հանրության ամենօրյա սնունդը հանդիսացող թռչնամսի, կարագի ու կաթնային մածուկի, ձվի, ցիտրուսային մրգերի, սուրճի մաքսազերծման դրույքաչափերը»,գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:  

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Մամուլ далее