▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հունվարին Արմանը պետք է զորացրվեր... Տղաներ, մեզ դուք պետք էիք

Լուսանկարում Արման Ազատյանն է, ով նույնպես իր կյանքը զոհել է ադրբեջանական ագրեսիայի դեմ մղվող պայքարում: Արմանն այս տարվա հուլիսի 20-ին դարձել էր ընդամենը 20 տարեկան, իսկ հունվարին պետք է զորացրվեր, սակայն ճակատագիրն այլ բան էր նախատեսել հերոսի համար:

Արմանին ճանաչողները վստահեցնում եմ, որ նա համառ էր, կյանքով լի, սակայն կյանքից առավել սիրում էր հայրենիքը և մինչև վերջին վայրկյանը պայքարել է հայրենի հողի համար, ավելին՝ պնդել է, որ ոչ մի դեպքում չպետք է նահանջենք:

Արման Ազատյանին հողին են հանձնել Եռաբլուրում՝ հայրենիքի համար կատարած սխրագործության համար:

Փառք բոլոր հերոսներին, սակայն մեզ դուք պետք էիք:

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее