▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հուսով եմ չեք թույլատրի երիտասարդ ուսանողի ճակատագրի խեղաթյուրումը. Բաց նամակ նախարարին

Բաց նամակ կրթության ու գիտության նախարար Լևոն Մկրտչյանին

Հարգելի պարոն Մկրտչյան,

Ես ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի վերջին՝ չորրորդ կուրսի ուսանող Հովհաննես Մուշեղի Եսայանն եմ, ում ժամեր առաջ հեռացրել են համալսարանից, այն պատճառաբանությամբ, իբր ֆիզպատրաստություն առարկայից լուծարք ունեմ։

Ինձնից ձերբազատվելու հերթական անփույթ կազմակերպված օպերացիան կանխելու համար՝ այսօր ամբողջ օրը ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի ուսումնական վարչության այս կաբինետից այն կաբինետն եմ գնացել և այդպես էլ ոչ մի հիմնավորում չեմ ստացել։

Ինձ ոչ ոք չընդունեց. ո՛չ բաժնի պետերը, ո՛չ պրոռեկտորները, ո՛չ էլ ռեկտորը՝ Ա․Սիմոնյանը։

Ցանկանում եմ տեղյակ պահել, որ դեռ ուսումնական առաջին տարիներից ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Ա․ Ավագյանի և մյուս կենտրոնահակ դասախոսների ջանքերով ենթարկվել եմ տարատեսակ ճնշումների՝ իմ ազատ խոսքի իրավունքը պաշտպանելու ու քաղաքական հայացքների հետևանքով։

Այսպիսի իրավիճակ ստեղծվել էր նաև մոտ վեց ամիս առաջ, երբ իմ ազատ խոսքը համացանցային հարթակում հնչեցնելու հետևանքով մի խումբ դասախոսներ որոշեցին իմ դեմ հեռացման դիմում ներկայացնել։

Բոլորովին գաղնտիք չէ, որ ԵՊՀ-ն իր բոլոր ենթակառույցներով, այդ թվում՝ թե՛ ուսանողական, թե՛ դասախոսական, ամբողջովին պատկանում է իշխող կուսակցությանը, որն էլ ոչ մի կերպ չի հանդուրժում այլախոհությունը, բայց հուսով եմ Դուք՝ որպես ոլորտի լավագույն մասնագետ, չեք թույլատրի քողարկված քաղաքական ռեպրեսիաներով երիտասարդ ուսանողի ճակատագրի խեղաթյուրումը։

Հարգելի՛ պարոն Մկրտչյան, եթե ավարտական աշխատանքի վրա խանդավառությամբ աշխատող բանասերին հեռացնում են համալսարանից ուսումնական վերջին տարվա վերջին ամիսներին, այն էլ ֆիզկուլտուրայի լուծարքի պատճառաբանությամբ, ապա պետք է ուշադրություն դարձնել այս ամենաթողությանը և գոնե նորմալ, մարդկային, հասկանալի պարզաբանումներ ներկայացնել՝ հղում անելով օրենքներին ու կանոնադրություններին։

Հովհաննես Եսայան

12․03․2016 թ․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее