«Եթե Ամուլսարի հանքի տարածքն ապաշրջափակվում է, դա չի նշանակում, որ վաղը ոսկի է արդյունահանվելու, որովհետև այդտեղ ահագին գործ կա»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատագմավոր Բաբկեն Թունյանը՝ հույս հայտնելով, որ խնդիրը չի հասնի ոստիկանությանը և հասարակությունը գիտակցված որոշում կկայացնի: Նա նշեց, որ հանքը փակելու համար պահանջվում են իրավական հիմքեր, որոնք այս պահին չկան:
«Եթե այդ մեկ տարվա ընթացքում իրավական հիմքեր առաջ կգան, որը թույլ կտա հանքը փակել, նշանակում է, այդ ժամանակ որոշակի գործողություններ կլինեն»,-նշեց պատգամավորը:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ խնդրանքով դիմեց քաղաքացիներին, որ Ամուլսարի հանք տանող բոլոր ճանապարհներն ապաշրջափակվեն:


