▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հույս ունեմ, որ նեգատիվը, որը գուցե նաև մեր մեղքով է կուտակվել, կգնա». Նիկոլ Փաշինյան

«Ես ուզում եմ ընդունել քննադատությունը, երբեմն, գուցե, մենք ավելի էմոցիանալ ենք դառնում, քան պետք է»,-Սյունիքի մարզի Տեղ համայնքում «Այո»-ի քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ պետք է էմոցիոնալ շփվել միմյանց հետ, բայց դա չպետք է դառնա փոխադարձ ատելություն, մարդկանց յուրայինների ու օտարների բաժանելու գործընթաց։

«Ես կոչ եմ անում ատելությանն ատելությամբ չպատասխանել, զզվանքին զզվանքով չպատասխանել, որովհետև մենք, ի վերջո, սիրո ու համերաշխության Հայաստանում ենք ապրում։ Այո՛, մեզ կարող են ատել, չնայած կուզեմ, որ չատեն: Հույս ունեմ, որ էդ նեգատիվը, որ գուցե նաև մեր մեղքով է կուտակված, կգնա, որովհետև մենք թեման փակված կհամարենք», - ասաց նա։


Դիտեք նաև՝

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее