Հայաստանի բռնցքամարտի հավաքականի եւս մեկ անդամ ավարտեց ելույթներն ամառային 31-րդ Օլիմպիական խաղերում: Բռնցքամարտի մրցաշարի 1/8 եզրափակչում 64 կգ քաշային կարգում հանդես եկող Հովհաննես Բաչկովը պարտվեց չինացի Հու Ցյան Սյունին:
Այսօր Ռիո 2016-ում հանդես էր եկել եւս մեկ հայ բռնցքամարտիկ. 56 կգ քաշային Արամ Ավագյանը պարտվել էր աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն իռլանդացի Մայքլ Քոնլանին:
Հայաստանի բռնցքամարտի հավաքականից պայքարը կշարունակի միայն Նարեկ Աբգարյանը: