Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում շարունակում է ընթանալ Ստրանջայի 68-րդ միջազգային հեղինակավոր մրցաշարը:
Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկներից 65 կգ քաշայինների պայքարում Հովհաննես Բաչկովը քառորդ եզրափակչում հաղթել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր՝ Թայլանը ներկայացնող Մաշուկ Վուտիչային և ապահովել առնվազն բրոնզե մեդալ, տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
Իսկ գերծանր քաշային կարգում Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող Դավիթ Չալոյանը պարտություն է կրել և դուրս մնացել հետագա պայքարից:
Այսպիսով, Սոֆիայում հայաստանցի ևս 2 բռնցքամարտիկ կպայքարի կիսաեզրափակչի համար: Ավելի վաղ քառորդ եզրափակիչ էին դուրս 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը և 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, որոնք ռինգ դուրս կգան այսօր երեկոյան կայանալիք մրցահերթում: vivaronews.am