▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հովիկ Աբրահամյանը և Գագիկ Բեգլարյանը մասնակցել են ՀՀԿ նսիտին. Շարմազանով

Այսօր կայացած Հանրապետականի գործադիր մարմնի և խորհրդի նիստից հետո, լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով կառավարության ծրագրի նախնական տարբերակի մասին, կուսակցության խոսնակ Էդուրադ Շարամզանովը ասել է. 

«Բավականին կոնկրետ թիրախներ են ընտրվել, և ճիշտ, պատասխանատու աշխատանքի արդյունքում կարող ենք հասնել որոշակի դրական տեղաշարժի: Շատ կոնկրետ է ամեն ինչ գրված, և դե յուրե վեցամսյա ծրագիր է, բայց հաջողության հասնելու դեպքում խոսք կա նաև ապագա ռազմավարության մասին:

Ծրագիրը բխում է Հայաստանի նախագահի ծրագրային հիմնադրույթներից, փետրվարի 12-ի ծրագրային ելույթից, որտեղ, հաշվի առնելով սահմանադրական բարեփոխումները և նոր իրականությունը, պարոն նախագահը մատնանշում էր երկրում բարեփոխումների իրականացումը բոլոր ոլորտներում», - ասել է Շարմազանովը:

Շարմազանովը ասել է, որ նիստին մասնակցել են և Հովիկ Աբրահամյանը և Գագիկ Բեգլարյանը:

Տեսանյութը՝  a1plus.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее