Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հարցերին պատասխանել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով նշել է, որ կառավարության կազմում անպայման փոփոխություններ կլինեն: 168.am-ն է գրում ու նշում, որ նա ակնարկել է, որ առնվազն երկու նախարար կփոխվի և նշել է, որ ինքը գիտի՝ ով է լինելու ՀՀ հաջորդ վարչապետը, սակայն իրավունք չունի հրապարակել նրա անունը:
Հովիկ Աբարահամյանը չի հերքել, որ ինքը կազմակերպել է Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի հանդիպումը: 168.am-ի հարցին, թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում այդ մասին հրապարակված լուրերը, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Ինչքան լավ բաներ կան՝ ես եմ կազմակերպում»: